23 11 2018

Արկադի Համբարձումյանի Կառավարություն ներկայացրած 23 առաջարկները մերժվել են. «Ժողովուրդ»

Արկադի Համբարձումյանի Կառավարություն ներկայացրած 23 առաջարկները մերժվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրել է. «Երեկ ձայների 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել էր, թե պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ։

Օրինակ, Լոռու մարզից պատգամավոր ընտրված Արկադի Համբարձումյանը 23 առաջարկ է ներկայացրած եղել, և հետաքրքիր է, որ դրանցից ոչ մեկը չի ընդունվել կառավարության կողմից, և որպես պատճառաբանություն նշվել է, թե դրանց հնարավոր կլինի անդրադառնալ հետագայում համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում միայն»:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ