21 11 2018

ՀՀԿ-ի ոսկե 20-ը. «Ժողովուրդ»

ՀՀԿ-ի ոսկե 20-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, սակայն թեկնածուներից շատերն արդեն ակտիվ աշխատանքների մեջ են. իրենց համար շտաբներ են փնտրում, թիմակիցներ հավաքում: Այս առումով, սակայն, ՀՀԿ-ականների մոտ այնքան էլ լավ իրավիճակ չէ, քանի որ եղել են դեպքեր, երբ թեկնածուներից մի քանիսը երկար ժամանակ չեն կարողացել շտաբներ գտնել, թիմ հավաքել: Չնայած ՀՀԿ-ական թեկնածուները չեն բարձրաձայնում, սակայն պարզ է՝ պատճառներից մեկն էլ հենց ՀՀԿ-ի թեկնածուն լինելն է:

«ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր տեղեկություններ են հասել նաև ընտրացուցակի կազմման ընթացքից: Եվ չնայած ցուցակում 125 թեկնածու է ընդգրկված, և գրեթե բոլորն էլ` վարկանիշային ընտրակարգով, սակայն կուսակցության ներսում մանրակրկիտ կազմվել է միայն առաջին քսանը: Դրանից հետո թեկնածուների հերթականության կազմման առումով որևէ սկզբունք չի եղել: Ընդ որում, մինչև վերջին պահը կուսակցության թեկնածուներից շատերը չեն իմացել` համամասնական ցուցակում որ հորիզոնականն են լինելու: Վերջիններս տեղյակ են եղել միայն իրենց ընտրատարածքից:

 Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ