«Հրապարակ»-ը գրել է. «ՀՀ 3-րդ նախագահը սոցիալական ապահովության տարածքային բաժին է ներկայացրել բոլոր փաստաթղթերը , որպեսզի կենսաթոշակի անցնի։ Սերժ Սարգսյանի թոշակի համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է նրա օգնական Արմեն Աբելյանը։ Փաստաթղթերի ձևակեպումից հետո, ըստ տեղեկությունների, Սարգսյանի համար նախատեսել են ամսական 924 հազար դրամ թոշակ՝ 1900 դոլար։
ՀՀ սոցապնախարարության կենսաթոշակային ապահովության վարչությունից փորձեցինք ճշտել, թե որքան թոշակ են ստանում Սարգսյանն ու Լևոն Տեր- Պետրոսյանը, սակայն վարչության աշխատակից Տաթևիկ Միքայելյանը պնդեց, որ չեն կարող ասել, քանի որ դա մարդու անձնական տվյալների գաղտնիության սկզբունքի խախտում կլինի, և կարող են տրամադրել միայն 3-րդ անձի թույլտվությամբ՝ անտեսելով այն հանգամանքը, որ խոսքը ՀՀ պաշտոնաթող նախագահների մասին է, որոնք հանրային անձինք են, և պետական բյուջեից նրանց տրվող կենսաթոշակի չափը չի կարող գաղտնիք լինել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը