19 11 2018

Խորհրդարանի վերջին բացակաները․ «Ժողովուրդ»

Խորհրդարանի վերջին բացակաները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ներկայացրել է նիստերից հոկտեմբեր ամսվա բացակաների թիվը: Ինչպես հայտնի է, հանձնաժողովների եւ լիագումար նիստերից պատգամավորների բացակայությունների համար նրանց աշխատավարձից պահումներ են կատարվում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, որից 5-ը հոկտեմբեր ամսին տեղի ունեցած նիստից բացակայել են: 

Ընդ որում` նրանցից երեքը «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներ են` Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վահե Էնֆիաջյանը: Բացակաների թվում են նաեւ Արմեն Ռուստամյանն ու Գալուստ Սահակյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ