16 11 2018

ՊԵԿ պաշտոնյան ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»

ՊԵԿ պաշտոնյան ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետը՝ Երջանիկ Հակոբյանը, ով ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից Երեւան քայլողների շարքերում էր եւ հեղափոխությունից հետո նշանակվեց այս պաշտոնին, ազատվել է աշխատանքից։ Թեեւ նա ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, բայց ընդամենը՝ 166-րդ տեղում, այսինքն՝ ազատման պատճառը դա չէ։

ՊԵԿ կարեւորագույն վարչությունը տարբեր ժամանակներում ղեկավարել են Կարեն Խաչատրյանը՝ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին, ում նախարարն ազատեց «Շառլոտ» ակումբի միջադեպի հետեւանքով։ Ֆելիքս Ցոլակյանի ժամանակ վարչության պետը Ռուբեն Մեսրոբյանն էր` կադրային ԱԱԾ-ական։ Վահրամ Բարսեղյանի ժամանակ այս պաշտոնը զբաղեցնում էր Վահրամ Գուրօղլյանը։ Հովհաննես Հովսեփյանի եւ Վարդան Հարությունյանի օրոք Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի եղբորորդին էր` Կարեն Սարգսյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ