«Ժողովուրդ»-ը գրում է․ «Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող «Արմոն» ընկերությունն այդ ծրագիրն իրականացնելիս բախվել է զավեշտալի իրավիճակի:
Ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանը պատմել է, որ իրենք փորձել են Հայաստան կոկորդիլոսի ձու ներկրել, սակայն թույլ չեն տվել, քանի որ ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ դրանք կենդանո՞ւ, թե թռչունի ձվեր են: «Օրենսդրական կարգով չկա ֆիքսված կոկորդիլոսի ձու, դե պարզ է, որ այս ընթացքում ոչ ոք չի ներկրել, ոչ ոք չգիտի: Ես չեմ մեղադրում ՊԵԿ-ին, որովհետև Հայաստանում սա առաջին դեպքն է, պետք է ճշտեն՝ դա թռչո՞ւն է, թե կենդանի: ...Մինչև այսօր մեզ չեն պատասխանում կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե կենդանի: Հիմա այդ ձուն բերում ենք ի՞նչ օրենքով, ինչպե՞ս ենք անելու: Ձվի սերտիֆիկատ ես ինչպե՞ս բերեմ, կոկորդիլոսին ասեմ՝ ինձ սերտիֆիկատ տուր, որ դու ձո՞ւ ես տալիս: Ախր դա չես բերում, որ շուկայում վաճառես: Այստեղ օրենքների հստակություն չկա, ոչ մեկի մեղքը չէ»,- ասել է նա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը