09 11 2018

Թանկացումների նոր ալիքը դեռ առջևում է․ «Ժողովուրդ»

Թանկացումների նոր ալիքը դեռ առջևում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում կյանքը շարունակում է թանկանալ: Ընդ որում, բարձրանում են բոլոր ապրանքատեսակների գները` բացառությամբ, իհարկե, բանանից, որ ընդհակառակը, էժանացել է, ու լուցկուց, որ արդեն երկու տասնամյակ նույն գինն է: 

Բայց ըստ մասնագետների` թանկացումների նոր ալիքը դեռ առջեւում է: Վիճակագրական կոմիտեն եւս չի թաքցնում, որ Հայաստանում պարենային մթերքները թանկացել են: Ընդ որում` ըստ մասնագետների` դրանք դեռ կշարունակեն թանկանալ, քանի որ առջեւում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Իսկ ինչպես հայտնի է, մեր հանրապետությունում սովորաբար ընտրություններից հետո ամեն ինչ թանկանում է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ