«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հետաքրքիր բան նկատեցի Ռոբետ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում։ Իր նկարները, որոնք տեղադրված են, բոլորի վրա նույն մակագրությունն է՝ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Սկզբում մտածեցի, որ նկարները երևի արված են իր նախագահության տարիներին, դրա համար էլ տվյալ ժամանակի կարգավիճակն է գրված։
Հետո տեսա, որ վերջին շրջանի արված նկարների վրա էլ նույն մակագրությունն է՝ նախագահ Քոչարյան։ Ոչ թե ՀՀ Երկրորդ նախագահ, այլ՝ նախագահ։ Սրա մեջ իմաստ տեսա։ Ինքն իրեն համարել է բոլոր ժամանակների նախագահ։ Այսինքն՝ անկախ ժամանակի, ինքը մնալու է պատմության մեջ։ Դա իր գնահատականն է։ Իր ակտիվ գրառումները, յուրաքանչյու «տաք կետի շուրջ» արձագանքը, տեսակետ հայտնելը ևս վկայում է, որ ինքը արժևորում է իր խոսքը։
Ես այսպես հասկացա։
Վերջին գրառումն արել էր ընդամենը երեք ժամ առաջ․
Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan
4 hrs ·
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, համարում եմ, որ հայկական կողմը պետք է մշակի և բարձրաձայնի իր դիրքորոշումը, ինչը դեռևս չի արել։ Ես կցկտուր հայտարարություններ եմ լսում, տեսնում եմ կիսատ-պռատ դիրքորոշումներ կոնֆլիկտի կարգավորման տարբեր տարրերի մասով, սակայն ինչ-որ մշակված, ընդհանուր դիրքորոշում այժմ չկա. Ռոբերտ Քոչարյան
#RobertKocharyan #ArmenianPresident»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը