02 11 2018

Պատերի տակ իրար հայհոյողները «ջան են ասել, ջան լսել». «Հրապարակ»

Պատերի տակ իրար հայհոյողները «ջան են ասել, ջան լսել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ վարչապետի հերթական «չընտրության» օրը, ԱԺ միջանցքներում ախորժելի բույր էր տարածվել, որը հատկապես ծանր էին տանում «հավերժ սոված» լրագրողները:

ԱԺ ղեկավարությունը քվեարկությունից հետո «պատիվ էր տալիս» Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով ճաշի: Տոլմայով (դատելով բույրից) եւ այլ համեղ կերակուրներով ճաշին մասնակցել են ԱԺ նախագահը, փոխնախագահները, աշխատակազմի ղեկավարը եւ ՔՊ խմբակցության ղեկավարը:

Ամբիոնից իրար քննադատողներն ու պատերի տակ իրար հայհոյողները երեկ միասին սեղան են նստել, «ջան ասել ու ջան լսել»:

Թեպետ, ասում են, Նիկոլ Փաշինյանը հատուկ ակնածանքով է վերաբերվում Արա Բաբլոյանին, ով այս ընթացքում իրեն շատ օգնեց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ