«Իրավունք» թերթը գրում է․ «Այսօր մութն ընկնելուն պես հայոց մայրաքաղաքը հեղեղվելու է սարսափազդու դիմակներով՝ չարքեր, սատանեք, քայլող մեռելներ, վամպիրներ և այլն: Անգլոսաքսոնական տոն է հելոուինը: Եվ որպեսզի այդ օտար բառի վրա լեզուներս չկոտրենք, կօգտագործենք հայերենը՝ դդմատոն:Խոշոր հաշվով այդ տոնին դեմ չենք, ում մոտ որ ավանդական է, թող տոնեն, բայց իրենց երկրներում: Իսկ մեր երկրում այն ավելորդ է, քանի որ մերը չէ:
Խոշոր առումով, փակելու պատճառների պատասխանը բավականին պարզ է: Որովհետև պետական է, որովհետև աշխարհաքաղաքական առումով չեզոք է: Սորոսածին չէ: Հետևաբար թավշակրոն թրաշամանուկների աչքի գրողն է:
Բայց, այնուամենայնիվ, այնպես չէ, որ փակում են՝ տեղը ոչինչ չստեղծելով:
Տեղը ստեղծեցին ուղեղային կենտրոն, բայց ոչ պետական, ըստ ամենայնի, ամբողջովին ամերիկյան վերահսկողության ներքո: Դե, եթե հիշենք, որ հայրենի գիտության զգալի մասը վաղուց նստած է Սորոսի գրանտների վրա, ապա չպետք է զարմանանք, որ հիմա էլ նաև կինտենսիվանա այն «գիտական» հետազոտությունների արտադրությունը, որոնցով կեղծվում է, մասնավորապես, հայոց պատմությունը, իսկ խեղճ Չարենցին վերագրվում է համասեռամոլություն ու սույն ոչ աստվածահաճո փոքրամասնության հանդեպ ջատագովություն...
Բայց վերադառնանք ուղեղային կենտրոնի հարցին: Այժմ նույն պետությունն արդեն սկսելու է ստանալ ոչ թե օբյեկտիվ, իրականությունն արտացոլող հետազոտություններ, այլ արտադրանք, որը հարմարեցված է ամերիկյան շահերին:
Անշուշտ, տեղերում առկա հեղինակությունների ցանկում ՔՊ-ն կարող է ստիպել գոնե մասամբ աշխատել իրենց վրա' չէ՞ որ նրանցից ցանկացածի նկուղում ԱԱԾ-ն երբ որ հարկն է, կարող է հայտնաբերել, «մարտի 1-ին» մասնակցած զենք կամ տուշոնկա: Այլ հարց է, որ ժամանակի սղության պատճառով չեն հասցնի ամբողջ ցանցն իրենցով անել, ու ռեյտինգայինը որոշակի մասնակի օգուտներ կտա նաև ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին: Բայց չզարմանաք, եթե պնդենք, որ անգամ այդ ընտրակարգով ՔՊ-ի հաջողության դեպքում դա նույն թրաշամանուկներին և իրենց հոգևոր հայրիկ Սորոսին չբավարարող տարբերակ է:
Ինչո՞ւ են այդպիսի չարությամբ շրջանառում «թաղային հեղինակություն» պիտակը և դա ձգտում նույնացնել թաղային խուժանի հետ, և անգամ խոսում են ՔՊ անդամ թաղային խուժանի մասին: Այստեղ շան գլուխը լիովին այլ տեղ է թաղված: Մաքուր համամասնական ցուցակով Նիկոլի անվան պոչին կպցնելով կարող են խորհրդարանը հեղեղել լրիվ նոր թրաշամանուկներով, ում սեփական բակում կամ թաղում չեն էլ ճանաչում, բայց ովքեր Սորոս հայրիկի ուսմունքին համապատասխան ատելով ատում են ցանկացած ազգային և ավանդական արժեք: Իսկ ռեյտինգային ցուցակով եկող մարդիկ, ում անվանում են «թաղային հեղինակություն», նույն բակում, թաղում, բնակավայրում մշտապես երևալուց անպակաս են, ու հատկապես դա վերաբերում է մարզերին: Ու ինչ անուն էլ նրանց չդնեն, դա, ի վերջո, հողուջրին կապված և ավանդույթը ուզած, թե չուզած հարգոդ կոնտինգենտ է:
Այդ կոնտինգենտին ավելի դժվար է համոզել կամ պարտագրել, ընդունել ընտա-նիքաքանդ, ազգային մշակույթը պղծող և դեստրուկտիվ փոքրամասնություններին արտոնություն տվող օրենքների օգտին, առավել դժվար է ստիպել, որ իրենց քվեարկությամբ, կոպիտ ասած, դառնան հողատու: Մինչդեռ մաքուր համամասնականով հեշտությամբ Աժ բերված թրաշամա-նուկները հեշտությամբ կքվեարկեն ցանկացած պղծության օգտին և օֆ էլ չեն քաշի: Ահա և պարզ տրամաբանություն, թե ինչու այդպիսի արտակարգ ջանքեր էին գործադրվել թավշակրոն ուզուրպատորների կողմից, որպեսզի անպայման ապահովեին 63 ձայն, որը չստացվեց: Չէ՞ որ Ջոն Բոլթոնը, որ եկել էր, պատկերավոր ասած' նրանց բոլորի «բոլտերը ձգել» էր և հիշեցվեց, թե ընդհանրապես ինչի համար են վրենց պահում: Եվ քանի որ պետական իմունային համակարգից բան չի մնացել,հիմա մեր իսկ տարածքում աշխարհաքաղաքական ծանր մարտեր են գնում ռուսների և ամերիկացիների միջև, որոնցում մեր պետության նույնիսկ սիմվոլիկ մասնակցությունը չկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը