«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձևավորված, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում այս կամ այն հարցերի շուրջ: Դա արտահայտվեց նաև երեկ, երբ Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ ընտրվեցին քաղաքապետի տեղակալներ, մոտ 10 հոգի բացակայում էր հենց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամներից: Եվ եթե նախկինում մեծամասնության ավագանու անդամները պարզապես քվեարկում էին՝ մեկը մյուսին հետևելով, ապա այժմ հենց իշխանության ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձևավորվել, ովքեր արտահայտում են իրենց բողոքը:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դաշինքի ներսում ոչ միանշանակ մոտեցում է եղել քաղաքապետի տեղակալների թեկնածուների հարցում, և նրանք իրենց վերաբերմունքն արտահայտեցին՝ ուղղակի բոյկոտելով ավագանու նիստը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը