«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ պետական ողջ ապարատը, այդ թվում՝ իրավապահ մարմինները, շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների վրա՝ ԸՕ-ի քվեարկությունն ապահովելու համար։
Ընդ որում, բացի ԸՕ փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու համար «ղազագիր» ստորագրած ՀՀԿ-ական պատգամավորներից, որոնց նկատմամբ գործադրվել են ուժային-քաղաքական մեթոդներ, այժմ շարունակվում են ֆրակցիայի մյուս անդամների նկատմամբ ճնշումները։ Այս առումով, երկուշաբթի օրվա ԱԺ քվեարկությունը հատկապես ուշագրավ է, քանզի ակնհայտ կդարձնի սպառնալիքի ենթարկվածների ցանկը։
Ըստ թերթի՝ ՀՀԿ-ի ձեռքի տակ են հայտնվել որոշ նյութեր, որոնք վերջիններս կներկայացնեն միջազգային կառույցներին և մամուլին, որոնք ակնհայտ կդարձնեն, որ ոչ միայն կոնսենսուս չկա, այլև զոռով անցկացրած ԸՕ-ն հետևանք է քրեա-տնտեսա-քաղաքական ճնշումների։
Թերթը հիշեցնում է, որ օրերս Արմեն Աշոտյանը Բրյուսելում խոսել է գործող իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների մասին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը