27 10 2018

Երևանի փոխքաղաքապետներից 2-ը Մարությանի հարազատ միջավայրից են․ «Հրապարակ»

Երևանի փոխքաղաքապետներից 2-ը Մարությանի հարազատ միջավայրից են․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ հրապարակվեցին քաղաքապետի տեղակալների անունները: Հայկ Մարությանն իր տեղակալներ է տեսնում ավագա­նու «Իմ քայլը» դաշինքի անդամ­ներ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Տիգրան Վիրաբյանին և Սերգեյ Հարությունյանին:

Ինչպեսև գրել էինք՝ առաջին տեղակալի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է: Նա կառավարման մասնագետ է, «Արդշինբանկ» ՓԲԸ սպառողական և հիփոթեքային վարկավոր­ման, ռիսկերի կառավարման բաժնի պետը: Գրել էինք նաև Հայկ Սարգսյանի մասին՝ մասնագի­տությամբ տնտեսագետ, Տնտեսագիտական համալսարանի դասախոս: 2006-2018 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ապահո­վագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար: 

Մյուս 2 փոխքաղաքապետները, պարզվեց, քաղաքապետի հարազատ միջա­վայրից են՝ շոու-բիզնեսից: «Տրիադա» ստուդիայի փոխտնօրեն Սերգեյ Հարությունյանը, որը բազ­մաթիվ ֆիլմերի, հոլովակների պրոդյուսեր է, Հայկ Մարությանի Kargin studio-ի նկարահանած «Սիրո գործակից» և «Սուպեր մամա 2» ֆիլմի պրոդյուսերն է: Նախկին իշխանությունները նրան հաճախ էին պատվերներ տալիս:

Չորրորդն էլ Տիգրան Վիրաբյանն է՝ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը: Ասում են՝ կազմակերպչական ունակություններով օժտված անձնավորություն է: Նրա օրոք թատրոնը կենդանացել է, որոշ ներկա­յացումների ժամանակ նույնիսկ անշլագ է լինում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ