25 10 2018

Ո՞րն է Բոլթոնի այցի ամերիկյան օրակարգը․ «168 Ժամ»

Ո՞րն է Բոլթոնի այցի ամերիկյան օրակարգը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Որն է Բոլթոնի տարածաշրջանային այցի ամերիկյան օրակարգը» հարցին «168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը պատասխանեց, թե Ջոն Բոլթոնն ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականն է, ուստի նրա պաշտոնի բնույթն ինքնին հստակեցնում է ընդհանուր առմամբ՝ Հարավային Կովկասում, և մասնավորապես՝ Հայաստանում, նրա հետաքրքրությունների շրջանակը: Ըստ նրա, կարևոր է նաև նշել մի շատ կարևոր ցուցիչի մասին, որի վրա ուշադրություն են դարձնում փորձագետները` վերջին տարիների ընթացքում սա ամենախոշոր ԱՄՆ պատվիրակությունն է տարածաշրջանում:

Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ Վաշինգտոնին, ինչպես Մոսկվային, առաջին հերթին հետաքրքրում է հայաստանյան ներքաղաքական գործընթացի զարգացման հեռանկարը, որը գտնվում է անկայուն վիճակում: Դրանից, նրա որակմամբ, շատ բան է կախված, այդ թվում՝ իրավիճակը ողջ տարածաշրջանում:

«Ինչպես բազմիցս Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, Հայաստանում արևմտյան ներդրումները ևս կախված են նրանից, որ իշխանությունն ամբողջական փոխանցված չէ մեկ ձեռքի: Տնտեսությունն այստեղ, ի դեպ, ինչպես և միշտ, ուղիղ կերպով կախված է քաղաքականությունից»,- նկատեց ռուս վերլուծաբանը:

Վերջինս գտնում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է է՛լ ավելի ամուր ներքաշվել այդ հակամարտության կառավարման կառուցվածք, և Երևանից հեռացող դեսպանը, փաստորեն, հերթական անգամ դա հասկացրեց՝ հայտարարելով Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման մասին, որ Երևանը չի ցանկանում փոխանցել տարածքների մի մասը Ադրբեջանին: «Այդ ազդանշանն ամբողջությամբ ԱՄՆ ներկայիս աշխատակազմի ոգուն համապատասխան է` սկզբից ամուր սեղմել, ապա՝ պայմանավորվել նոր, ավելի ամուր, ուժային դիրքերից»,- ԱՄՆ աշխատակազմի քաղաքականության մասին ասաց Տրոֆիմչուկը:

«ԱՄՆ-ի համար Հայաստանում անորոշ իրավիճակը հանդիսանում է ուղիղ հնարավորություն ողջ տարածաշրջանում սեփական ազդեցությունը խորացնելու և, հետևաբար՝ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար: ԱՄՆ-ը նաև նկատի է առնում Մերձավոր Արևելքի «շունչը», որը որոշակի հանգամանքներում կարող է զգալ նաև Հարավային Կովկասը, եթե այս երկրներն այնքան էլ համոզվող չլինեն, ինչպես Վաշինգտոնը կցանկանար»,- ասաց Տրոֆիմչուկը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ