«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաստաբան Վահե Գրիգորյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցեց Մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունների մասին: Հիշեցնենք՝ Գրիգորյանը տուժողների իրավահաջորդների ՄԻԵԴ ներկայացուցիչն է:
Մեր հարցին՝ Դուք մարտիմեկյան սպանդի գործով սպանվածների իրավահաջորդների ՄԻԵԴ-ի ներկայացուցիչն եք, ի վերջո սպանվածների մասով կա՞ն կոնկրետ ապացույցներ` ով, որտեղ, ինչ հանգամանքներում եւ ում կողմից է սպանվել, քանի որ մինչ օրս որեւէ ապացույց չի ներկայացվել եւ առհասարակ որեւէ գործ դատարան անգամ չի գնացել վերջին 5 ամիսների ընթացում:
«Դրան վերաբերող փաստական տվյալներ նախաքննության մարմնի կողմից ձեռք են բերվել: Ես ինքս ծանոթ չեմ, եթե ծանոթանամ, նոր կկարողանամ կարծիք հայտնել այդ մասին»: Խոսքը ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի գործի մասին է: Այսպիսով, մնացած 9 զոհերի մասով դեռեւս որեւէ նորություն չկա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը