«Իրավունք» թերթը գրում է․ «Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, իր կարծիքով, չտեսնված իրադարձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որը ի դեպ կազմակերպվել ու նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարևոր միջոցառումներից:
Այս օրերին Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չեղյալ են հայտարարվում: Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պատվիրակությունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, կապված ստեղծված իրադարձությունների հետ, ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանից տեղափոխվում է այլ երկիր:
Իհարկե, այդ գործի վրա առաջին քարը նետվեց Խաչատուրովի ձերբակալության ժամանակ, սակայն վերջնականապես կասկածի ցեցը ընկավ ՀԱՊԿ գործընկերների ջանը, երբ հոկտեմբերի 2-ին Նիկոլը գրավեց խորհրդարանը: Հավանաբար, այս կերպ ՀԱՊԿ երկրների խորհրդարանականները արտահայտում են իրենց վերաբերմունքը՝ Հայաստանում խորհրդարան ներխուժելու վերաբերյալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը