«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները վերջին շրջանում, կարծես թե, ակտիվացել են: Խոսքը հատկապես Պետդումայի ներկայացուցիչների մասին է, որոնք հաճախակի են այցելում Հայաստան, հանդիպում իրենց խորհրդարանական գործընկերներին:
Օրեր առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել էր ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինին: Իսկ երեկ էլ նա ընդունել է ՌԴ դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նևերովի գլխավորած պատվիրակությանը: Արդեն այսօր էլ հենց Արա Բաբլոյանն է մեկնելու Մոսկվա: Եվ հետաքրքիր է, որ այս բոլոր այցերի ընթացքում ռուս պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չեն հանդիպել: Եվ դա նշանակում է, որ դեռևս խորհրդարանում ամեն դեպքում մեծամասնություն համարվող ուժի ներկայացուցիչները կարող են ՀՀ-ում ծավալվող իրադարձություններն այլ լույսից ներկայացնել:
Չնայած «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաբլոյանը երեկ պնդել է՝ Հայաստանում քաղաքական փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությանը: Բայց դե ՀՀԿ-ականները հրապարակային խոսքում այլ բան են ասում, մասնավոր հանդիպումներում՝ միանգամայն այլ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը