«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նշանակումներ էր արել, և կառավարության կազմում առկա թափուր նախարարների տեղերը լրացվել էին: Սակայն մինչ այժմ դեռևս թափուր են մնում վեց մարզերի ղեկավարների հաստիքները, ովքեր հեռացվեցին պաշտոններից կրկին ԱԺ կանոնակարգ-օրենքի շուրջ ստեղծված իրավիճակից հետո:
Եվ ահա այս վեց մարզերում դեռևս միայն պաշտոնակատարներ են առկա, ովքեր փոխմարզպետներն են: Այս հարցում որոշակի կարգ է առկա, և փոխմարզպետներից ով ավելի վաղ է նշանակվել և ավելի երկար ստաժ ունի, նա էլ դառնում է մարզպետի պաշտոնակատար: Ընդ որում, այս մարզերում փոխմարզպետները հիմնականում ՔՊ-ականներ են: Հավանական է՝ ՔՊ-ական փոխմարզպետներն էլ կնշանակվեն մարզպետներ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը