«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ընդդիմության կարգավիճակում նոր իշխանությունները բազմիցս էին քննադատում նախորդ իշխանություններին պետական համակարգը ծանոթ-բարեկամ-խնամիներով համալրելու հարցում, սակայն իրենք էլ հետ չեն մնում նրանցից։ Մասնավորապես, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում արդեն հարազատներով է շրջապատել իրեն։
Օգնականը նրա զարմիկն է՝ Գևորգ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի գործառույթները կատարողը՝ խորհրդականի հաստիքով գրանցված Լիլիթ Միրզախանյանը, մորաքրոջ հարսն է, մեկ այլ հեռավոր բարեկամ-ընկեր՝ Հովտաշենի գյուղապետ Արթուր Մկրտչյանն էլ տեղակալ է նշանակվել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը