«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը: «Մենք 60-70 տոկոս էինք ակնկալում, բայց արի ու տես՝ եղավ»,- ասաց մեր աղբյուրը:
Չնայած Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում է, սակայն թիմը՝ փոխվարչապետներ Արարատ Միրզոյանի ու Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, մինչև գիշերվա 3-4-ը մնացել է կենտրոնական գրասենյակում, շամպայն խմել, իսկ հաղթանակը լիարժեք կտոնեն, երբ Հայաստան վերադառնա վարչապետը: Իսկ 43 տոկոսը ցածր ցուցանիշ չեն համարում: «30 տոկոսը ռեգիստրում գրանցված են, բայց Հայաստանից դուրս են ապրում, 10 տոկոսն արտագնա աշխատանքի է մեկնել, մոտ 15 տոկոս չի մասնակցել, իսկ ո՞ր ընտրությանն է 100 տոկոս մասնակցություն եղել»,- ասաց «ՔՊ»-ական մեր աղբյուրը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը