«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տևական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ որոշ տեղեկությունների` նա Հայաստանում նոր քաղաքական իրավիճակի հետ կապված մտադիր է հրաժարական տալ` ազատվելով ռեկտորի պաշտոնից:
Սակայն Արամ Սիմոնյանը այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցը լսելուց անմիջապես հետո արձագանքեց. «Սուտ և կեղծ լուրեր են: Այդպիսի բաներ չկան: Այդ մարդիկ շատ մեծ հույսեր ունեն, որ ես դիմում կգրեմ, բայց ես չեմ գրել և չեմ էլ պատրաստվելու գրելու: Ոչ, ես ընտրված ռեկտոր եմ և ունեմ իմ ժամկետը»:
Հիշեցնենք, թավշյա հեղափոխությունից հետո Արամ Սիմոնյանի դեմ «ԵՊՀ ռեսթարթ» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ էր անցկացնում` պահանջելով ռեկտորի հրաժարականը: Սիմոնյանը փորձել էր հանդիպել նախաձեռնության անդամների հետ, բայց այդ հանդիպումը վերածվել էր վեճի, որի ժամանակ ռեկտորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ու նա տեղափոխվել էր հիվանդանոց»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը