15 09 2018

Մոտ 85 մլն դրամ՝ Անկախության տոնը նշելու համար․ «Ժողովուրդ»

Մոտ 85 մլն դրամ՝ Անկախության տոնը նշելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի Անկախության 27-ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի անկախության տոնը նշելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի 84 մլն 775 հազար դրամ:

Գումարը ծախսվելու է այդ տոնին նվիրված միջոցառումների շրջանակում բեմերի և երաժշտական, տեխնիկայի տեղադրման և սպասարկ­ման համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ գործադիր մարմինը մշակույթի նախա­րարությանը մոտ 100 մլն դրամ հատկաց­րել էր և´ 2016, և´ 2017 թվականներին անկախության հռչակման 25-րդ և 26-րդ տարեդարձերին նվիրված տոնական մի­ջոցառման կազմակերպման համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ