05 09 2018

Փաշինյանը մտադիր է ՀՖՖ գործկոմը յուրայիններով համալրել․ «Հրապարակ»

Փաշինյանը մտադիր է ՀՖՖ գործկոմը յուրայիններով համալրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նշանակված է սեպտեմբերի 22-ին։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թեկնածությունը։

Տեղեկություն կա, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ֆեդերացիայի գործադիր կոմիտեն յուրայիններով համալրել: Մեզ հայտնի դարձավ, որ մասնավորապես կներկայացվի Արեն Մկրտչյանի թեկնածությունը, ով ժամանակին սպորտային մեկնաբան է աշխատել, իսկ հիմա վարչապետի կոռուպցիայի հարցերով օգնականն է։

Արեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում մեկնաբանելով այդ լուրը՝ ասաց․ «Այդ մասին դեռ որևէ պաշտոնական տեղեկություն չկա հրապարակված, երբ հրապարակվի, դուք կիմանաք»։ Այսինքն՝ չի՞ բացառում, որ գործկոմի անդամ կդառնա։ «Միգուցե լինի, միգուցե՝ ոչ, սպասեք և կտեսնեք»:

Հիշեցնենք, որ 2002-ից ՀՖՖ-ն ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը, իսկ ներկա գործկոմի կազմը 15 անդամից է բաղկացած․ կազմում են Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը, Վիկտոր Դալլաքյանը, Սուքիաս Ավետիսյանը և նախկին իշխանության հետ առնչություն ունեցող այլ անձինք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ