«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային բազմաթիվ խնդիրներ կան, ակնհայտ դարձան պաշտոնավարման 100 ու մի քանի օրվա ընթացքում: Դրանք մինչ այս հիմնականում դրսևորվում էին տարբեր օգնականների, խորհրդականների նշանակում-ազատումների տեսքով, չհաշված սոցհարցերի նախարարի ձեւական հրաժարականը: Բայց կարծես նոր տեղաշարժեր են սպասվում: Կադրային:
Համենայն դեպս մեր ունեցած տեղեկություններով պաշտոնանկության է պատրաստվում նաև Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ նա չի համապատասխանում պաշտոնին և այս ընթացքում իրականում որևէ լուրջ նախաձեռնությամբ կամ հայտարարությամբ հանդես չի եկել, որևէ օգտակար աշխատանք չի իրականացրել: Մեր աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը այդ պաշտոնն արդեն խոստացել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, որը ակտիվորեն և ագրեսիվ դիրքավորմամբ սատարում է կառավարությանն ու վարչապետին թե՛ մամուլում, թե՛ ֆեսյբուքում, թե՛ հրապարակային այլ հարթակներում:
Նրա հնարավոր նշանակման և Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության մասին շշուկներն արդեն իրարանցում են առաջացրել իշխանության, այսպես ասած, «սորոսական թևում», որն առանց այդ էլ օրերս մեծ հարված կրեց Արսեն Խառատյանի պաշտոնանկությամբ: Եվ հիմա էլ՝ Արմեն Գրիգորյանի հնարավոր ազատումն այդ «թևը» ընկալում է որպես իշխանական կերակրատաշտից հեռացվելու եւ հեղաշրջման մեջ իրենց լուման ուրանալու փորձ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը