01 09 2018

ՀՀԿ-ն կդիմի ՍԴ՝ ընդդեմ Փաշինյանի վարչապետության. «Փաստ»

ՀՀԿ-ն կդիմի ՍԴ՝ ընդդեմ Փաշինյանի վարչապետության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ–ի տարբեր մակարդակներում ակտիվ խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ շանտաժի և սպառնալիքների միջոցով: Այսինքն, ՀՀԿ–ականներին այդ ճանապարհով են ստիպել քվեարկել Փաշինյանի թեկնածության օգտին:

Պարզվում է, դրանք հենց այնպես նետված ձևակերպումներ չեն և ամենևին էլ պատահական չեն նետվում շրջանառության մեջ: ՀՀԿ–ում քննարկվում է իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար. մի քանի ամիս անց սոցիալական խնդիրների բեռի տակ Փաշինյանը կկորցնի փողոցի անվերապահ աջակցությունը, ինչից օգտվելով՝ ՀՀԿ խմբակցությունը կնախաձեռնի ստորագրահավաք, կմտնի Սահմանադրական դատարան և կպահանջի Փաշինյանի՝ իշխանության գալը որակել որպես սահմանադրական կարգի տապալում, քանի որ իրենք քվեարկել են ժողովրդական զանգվածների շանտաժի ու վրեժխնդրության սպառնալիքների տակ: 

Թերևս այս է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակում է հանդես գալ ընդդիմադիր հռետորաբանությամբ՝ նման կերպ հույս ունենալով երկար ժամանակ պահել հասարակության վստահությունն իր նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ