01 09 2018

ՕԵԿ-ի նախկին մուրաբաներին փոխարինել են ուսման վարձի զեղչերը․ «Ժամանակ»

ՕԵԿ-ի նախկին մուրաբաներին փոխարինել են ուսման վարձի զեղչերը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ ավանդույթներին, բայց դրանք զարգացնելով և համապատասխանեցնելով արդի իրողություններին:

Եթե նախկինում ՕԵԿ-ընտրողներին կաշառելու համար մուրաբա և հյութեր էր բաժանում, ապա հիմա խոստանում են ուսման վարձի զեղչ անել:

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներին խոստացել են այս տարվա ուսման վարձի էական զեղչ անել, եթե նրանք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՕԵԿ ցուցակին գոնե 20 ձայն ապահովեն: Թե այդ ձայների հաշվարկը ոնց է կատարվելու կամ ստուգվելու՝ հայտնի չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ