30 08 2018

Ինչպես է տեղի ունեցել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա հարձակումը․ «Հրապարակ»

Ինչպես է տեղի ունեցել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա հարձակումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին երեք զինված անձ հարձակվել էին վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող տան վրա: Մեզ պատմեցին, որ Մկրտումյանը, որդին՝ Գոռը, և կինը հեռուստացույց դիտելիս են եղել, երբ որդին նկատել է, որ դիմակներով ինչ-որ անձինք փորձում են բացել դարպասի դուռը:

Արման Մկրտումյանը դուրս է եկել, որ տեսնի, թե ովքեր են, որդին գնացել է գազային ատրճանակը բերելու: Երբ Մկրտումյանը բացել է դուռը, զինված անձանցից մեկն ավտոմատն ուղղել է նրա վրա: Որդին կողքից մոտեցել է և կրակել զենքը պահած մարդու ուղիղ դեմքին:

Ետևում գտնվող երկու զինված անձինք սկսել են աջուձախ կրակել, ապա վախենալով՝ փախել են: Մկրտումյանը ձեռքը գցել է և փորձել է խլել առաջին պլանում հայտնվածի ձեռքի ավտոմատը: Սկսվել է քաշքշուկ, ծեծկռտուք: Ասում են՝ բոլորը մարմնական վնասվածքներ են ստացել:

Բայց հայր և որդի Մկրտումյաններին հաջողվել է հարձակվողներից առաջինին բռնել, վնասազերծել ու հանձնել ոստիկաններին: Հետագայում պարզվել է, որ նա Գյումրիի բնակիչ 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է: Մեզ ասացին նաև, որ նա իր նախնական ցուցմունքում ասել է, որ կազմակերպիչներն իրեն փող էին խոստացել հարձակմանը մասնակցելու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ