«Ժամանակ» թերթը գրում է․ «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից արգելվելու է ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող Ռուսաստանից ցորենը ներկրել Վրաստանի տարածքով։
Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։ Բեռնափոխադրող ընկերություններն արդեն բարձրաձայնում են հնարավոր ռիսկերի մասին և նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։
Ըստ ներկրողների՝ ցորենի ներկրումը ՌԴ-ից ՀՀ կունենա միայն մեկ ճանապարհ, այն է՝ ծովային ճանապարհը, որը մեծապես կախված է եղանակային պայմաններից։ Բացի դրանից՝ նման իրավիճակում գնաճն անխուսափելի է լինելու՝ մոտավոր հաշվարկով 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկ տոննայի համար։ Բազմաթիվ մանր ձեռնարկատերեր (բեռնափոխադրումով զբաղվող, վարորդներ և այլն) գործազուրկ են դառնալու։ Կառավարությունը դեռ չի արձագանքել բեռնափոխադրողների նամակին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը