«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեև Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ից, բայց արդեն թեկնածու ուժերն անցել են գործի: Նրանք հանդիպումներ են ունենում տարբեր վարչական շրջաններում, օգտվում են սոցիալական ցանցերից ու լրատվամիջոցներից։
Նաև սկսել են հանձնաժողովի անդամների վերապատրաստումները, վստահված անձանց, կուսակցության անդամների, համակիրների թրեյնինգները: Ի դեպ, այս օրերին բողոքի ակցիաներ են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ՝ նրա հրաժարականի պահանջով։ Երեկ Անդրիաս Ղուկասյանն էր ԿԸՀ-ի մոտ՝ քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանի ամուսինը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը