«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ նոր կառավարությունը 3 ամիս է, ինչ ձևավորվել է, սակայն փոխվարչապետների գրասենյակները դեռևս ձևավորված չեն: 1-ին փոխվարչապետի գրասենյակում՝ 19, մյուս երկու փոխվարչապետերի մոտ 15 հաստիք է նախատեսված:
Միրզոյանը ունի միայն գրասենյակի ղեկավար, մեկական խորհրդական և օգնական, 2 վարչություններից մեկում՝ մարդասիրական վարչությունում, ժամանակավոր պետ, իսկ հակակոռուպցիոնում դեռ ոչ մի նշանակում չի եղել:
ԲՀԿ-ական Մհեր Գրիգորյանի աշխատակազմն ավելի մարդաշատ է. Գրասենյակի ղեկավար, 2 օգական ու խորհրդական, արարողակարգի պատասխանատու: Տիգրան Ավինյանն էլ ամբողջությամբ չի համալրել գրասենյակը՝ ղեկավար, 3 խորհրդական և օգնական, արարողակարգի պատասխանատու»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը