«Հրապարակ» թերթը գրում է․ «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ BMW 750-ով, որը սպասարկում է Արմեն Սարգսյանին: Նրա՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո պետական պահպանության ծառայությունը, որպես ծառայողական ավտոմեքենա, հատկացրել է այս BMW-ն:
Բանն այն է, որ պետական ավտոպարկում զրահապատ մեքենաների սղություն կա, և որպեսզի Մերկելին դիմավորեին ըստ արարողակարգի պահանջների, ստիպված են եղել այն 1 օրով Արմեն Սարգսյանից վերցնել: Արմեն Սարգսյանը երեկ տեղափոխվում էր իր անձնական օգտագործման Cadilac Escalade ամենագնացով: Նրա մեքենան կանգնել էր հենց Մերկելին սպասարկող BMW-ի կողքին:Մենք տեղեկացանք, որ Կանցլերի մեկնումից հետո մեքենան կվերադարձնեն տիրոջը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը