«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում պատգամավորների օգնականները, պարզվում է, «ավանդույթի» համաձայն, սովորաբար չեն ձևակերպել արձակուրդը։ Իհարկե, դե ֆակտո գնացել են արձակուրդ, ավելին՝ շատերը կլոր տարին, կարելի է ասել, արձակուրդի մեջ են, քանի որ անգամ ԱԺ չեն գալիս, անելիք չունեն, բայց ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձևակերպել։
Սա, իրականում, խորամանկ քայլ է, որ երբ 5 տարի հետո այլևս չաշխատեն, պետությունից միանգամից 5 տարվա արձակուրդային ստանան, ինչը խոշոր գումար է կազմում։ Մեզ ասացին, որ այս մեթոդով են տարիներ շարունակ արձակուրդ «գնացել» ԱԺ պատգամավորների 90 տոկոսի օգնականները։ Հիմա ԱԺ աշխատակազմը որոշել է վերջ դնել այս «ավանդույթին» և այս տարի գրեթե բոլոր օգնականների արձակուրդները ձևակերպել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը