20 08 2018

Ե՞րբ կքննարկվի Ընտրական օրենսգրքի պատրաստի նախագիծը․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կքննարկվի Ընտրական օրենսգրքի պատրաստի նախագիծը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ վերջին քննարկումներն է անցկացնում: Ինչպես հայտնի է, վերջերս նրանք ստացել են նաև ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի առաջարկները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ընտրական օրենսգրքի պատրաստի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերի 10-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ: 

Արդեն խորհրդարանի կողմից այն ընդունելուց հետո նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով: Արդեն իսկ միանշանակ է, որ նախագծում ընտրական համակարգը լինելու է 100 տոկոս համամասնական, ինչպես ընդունված է ասել` փակ: Եվ քանի որ այս համակարգին, ըստ էության, դեմ են ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն, ապա խորհրդարանում հետաքրքիր քննարկումներ են սպասվում. ի վերջո, Ազգային ժողովում մեծամասնությունը դեռ ՀՀԿ-ն է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ