16 08 2018

Արարատի մարզպետին դատի են տվել․ «Ժողովուրդ»

Արարատի մարզպետին դատի են տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին դատի են տվել։ Հայտնի դարձավ, որ օգոստոսի 7-ին ՀՀ վարչական դատարան է դիմել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ Ընկերության գործադիր տնօրեն Նունե Ավանեսյանը՝ պահանջելով վերանայել մարզպետի  2018 թ-ի օգոստոսի 7-ի որոշումը։

Նշենք, որ այդ օրը մարզպետի որոշմամբ Նունե Ավանեսյանը ազատվել է Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։ Գործը քննելու է դատավոր Մհեր Պետրոսյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ