«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ թավշյա հեղափոխությունը իրավապահների վարույթում քննվող գործերը փակուղի են մտել:
Մեզ հայտնի դարձավ, երբ մի շարք աղմկահարույց գործերով մեղադրյալները, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը կամ ստորագրությամբ երկրից չհեռանալը, հետաքրքրվում են իրավապահներից, թե օրինակ երբ իրենց գործերը կուղարկվեն դատարան կամ քննչական գործողություններ կիրականացվեն, ի պատասխան իրավապահ համակարգից ասել են, որ դեռ նոր գործերով են ընկած և շնչելու ժամանակ չունեն, ուստի սպասեք մինչև Ձեր հերթը կհասնի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը