02 08 2018

2 դեպք, երբ պաշտոնյան անվնաս է երկրի համար. «Հայոց աշխարհ»

2 դեպք, երբ պաշտոնյան անվնաս է երկրի համար. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կարծում ենք, գոյություն ունի հեղափոխական կառավարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու մի շատ արդյունավետ միջոց. հաշվի առնելով նորանշանակ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակը, անհրաժեշտ է բոլորից վերցնել իր գերատեսչության գործերին չմիջամտելու մասին ստորագրություն։

Ինչպես հայտնի է, փողոցից եկած ցանկացած պաշտոնյա երկրի համար անվնաս է միայն երկու դեպքում. երբ պատվիրակության կազմում գտնվում է Մոնղոլիայում ինչ-որ տեղ կամ երբ կոմայի մեջ է։

Ամեն մի նման պաշտոնյա իրապես վտանգավոր դառնում է այն ժամանակ, երբ հանկարծ որոշում է «զբաղվել» իր գերատեսչության գործերով։ Այ, հենց այստեղ էլ ամենը, ինչ երերում էր, բայց դեռ ինչ-որ կերպ կանգուն մնում, վերջապես փլուզվում է։

Դրա համար էլ գոյություն ունի հեղափոխական պաշտոնյայից «չմիջամտելու մասին ստորագրություն» վերցնելու իմաստուն սովորույթը։ Երբեմն դա մոռանում են վերցնել կամ (դիվերսիոն նկատառումներով) չեն վերցնում դիտավորյալ, և այդժամ տեղի է ունենում այն, ինչը սովորաբար անվանում են ճգնաժամեր ու համաղետներ։

Պետք է հատկապես շեշտել, որ, օրինակ, կրթությունն ու պրոֆեսիոնալիզմը որևէ պաշտոնյայի աշխատանքում ոչ մի նշանակություն չունեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ