02 08 2018

Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը դաշինք կձևավորեն. «Փաստ»

Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը դաշինք կձևավորեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն իսկ կարելի է հստակ պնդել, որ «Ելք» դաշինքն այլևս ոչ ևս է: Դրա մասին են վկայում թե՛ ՔՊ–ի որոշումը Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին, որն անսպասելի էր դաշինքի գործընկերների համար, թե՛ վերջիններիս արձագանքները:

Ավելին, մեր հավաստի տվյալներով՝ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը որոշել են ավագանու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքով:

«Փաստի» տեղեկություններով, արդեն առկա է նաև նախնական համաձայնություն դաշինքի անվան շուրջ. այն կարտահայտի այդ կուսակցությունների անունները և կկոչվի «Լուսավոր Հանրապետություն»:

Իհարկե, չի բացառվում, որ այս դաշինքում ընդգրկվեն նաև այլ քաղաքական ուժեր, հատկապես խորհրդարանական ընտրությունների շեմին, սակայն այս պահին հստակ է վերոնշյալ երկու կուսակցությունների դիրքորոշումը:

Իսկ թե որքանով արդյունավետ կլինի «Քաղաքական պայմանագիր» կուսակցության՝ ընտրություններին միայնակ մասնակցելու հակվածությունը, ցույց կտա ժամանակը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ