27 07 2018

ԲԷՑ-ից անհետացած տրանսֆորմատորը որպես մետաղաջարդոն վաճառվել է. «Ժողովուրդ»

ԲԷՑ-ից անհետացած տրանսֆորմատորը որպես մետաղաջարդոն վաճառվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, թե գողության դեպք են բացահայտել ԲԷՑ ընկերությունում. գողացել էին մեծ արժողության տրանսֆորմատոր: Այս մասին նյութերը վերահսկողական ծառայությունը փոխանցել է Գլխավոր դատախազությանը:

«ԲԷՑ-ից «անհետացած» տրանսֆորմատորն իրականում որպես մետաղաջարդոն վաճառվել է մետաղների բիզնեսով զբաղվող «Միկմետալ» ընկերությանը մոտ 200 հազար դրամով: Մինչդեռ, տրանսֆորմատորի իրական արժեքը մոտ 400 մլն դրամ է եղել:

«Միկմետալ» ընկերությունը մետաղաջարդոնը հետագայում օգտագործել է արդեն որպես սարք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ