«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության e-gov.am կայքից անհետացել են պետական մարմինների կատարած գնումների պայմանագրերի պատճենները: Մինչդեռ այդ պայմանագրերի ուսումնասիրությունը հիանալի հնարավորություն էր տալիս մանրամասն պատկերացում կազմելու կատարվողի մասին:
Հիշեցնենք, որ այդպես եղել էր նաև Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք՝ 2013թ., երբ տեսնելով, որ մամուլը մեծ ուշադրություն է դարձնում իրենց ահռելի ճոխ գնումներին` վերահսկելով նրանց քայլերը` որոշում էր կայացվել պայմանագրերը կայքից հեռացնելու մասին:
Իհարկե, մամուլում բարձրացված աղմուկից հետո Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերանայեց իր աշխատաոճն ու շտկեց սխալը՝ կրկին կայքում տեղադրելով պայմանագրերը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ նման իրավիճակ է նաև հիմա, երբ Փաշինյանի կառավարությունը թափանցիկության հետ խնդիրներ չունի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը