17 01 2025

Գալյանը նախարարությունում լայնամասշտաբ չիստկա է սկսել․ «Հրապարակ»

Գալյանը նախարարությունում լայնամասշտաբ չիստկա է սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո արդարադատության նախարարությունում, ինչպես հայտնի է, լայնամասշտաբ չիստկա է սկսվել` հերթով ազատում են նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերին, տիկին Գալյանի յուրայիններին նշանակում:

Երեկ էլ նախարարը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել ԴԱՀԿ ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյանին: Ամիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը, այսինքն Գալյանի ենթական է եղել: 

ԴԱՀԿ նախկին պետ Արսեն Մնացականյանը պաշտոնից ազատվել էր 2024թ. դեկտեմբերի 5-ին: Մեր տեղեկություններով` նա մերժել է նախարարի հրավերը եւ երեկ ներկա չի գտնվել «հանձնման-ընդունման»՝ նոր պետի ներկայացման արարողությանը: Ի դեպ, սա վաղուց գործող ավանդույթ է` երբ հեռացող ղեկավարը, որքան էլ դժգոհ լինի պաշտոնանկությունից, ներկա է գտնվում նորի ներկայացմանը: Մնացականյանը պատճառաբանել է` իբր քաղաքում չէ, սակայն նրա շրջապատից տեղեկացանք, որ ցանկություն չի ունեցել:

Արդարադատության նախարարի խոսնակ Ծովինար Խաչատրյանին հարցրեցինք` ինչու նախկին պետը ներկա չէր արարողությանը: «Նախկին պետը հրավիրված է եղել, սակայն փոխանցել է, որ քաղաքից բացակայում է»,-ասաց խոսնակը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ