29 01 2025

Բաքվում պատանդառված անձինք հեռախոսազրույց են ունեցել հարազատների հետ

Բաքվում պատանդառված անձինք հեռախոսազրույց են ունեցել հարազատների հետ

Բաքվում կեղծ մեղադրանքներով պահվող պատանդառված անձինք, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, այսօր հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց հարազատների հետ։ Սա առաջին հեռախոսակապն է եղել նրանց նկատմամբ Բաքվի դատարանում մեկնարկած դատական նիստերից հետո։

Հեռախոսազրույցը միակ կապի միջոցն է, որի ժամանակ հարազատները լսում են պատանդառված անձանց ձայնը։

Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատական նիստերը մեկնարկել են հունվարի 17-ին, դրանց ընթացքի մասին տեղեկատվության միայկ աղբյուրը ադրբեջանական լրահոսն է, որն էլ բավարար է արձանագրելու համատարած խախտումներն անգամ դատարանում։ Անգամ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկության համաձայն՝ պատանդառված անձանց բավարար ժամանակ չի տրամադրվել ծանոթանալու իրենց ներկայացված, այսպես կոչված, մեղադրանքներին։

Խախտումների մասին բարձրաձայնելու մասնակի հնարավորություն ունի Ռուբեն Վարդանյանը, որը շահերը դատարանում փորձում են ներկայացնել ընտանիքի կողմից հրավիրված միջազգային փաստաբանները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ