29 01 2025

Փետրվարի 1-ից տրանսպորտում հսկիչներ կլինեն

Փետրվարի 1-ից տրանսպորտում հսկիչներ կլինեն

Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն, News.am-ին ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ սպասվելիք բոյկոտին:

Ճշտող հարցին՝ արդյոք բոյկոտին միացած քաղաքացիները տուգանվելո՞ւ են, Գալջյանը փակագծեր չի բացել. «Կհայտարարվի այդ մասին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից այլևս 100 դրամով երթևեկել հնարավոր չէ, քաղաքացիները պետք է օգտվեն քաղաքային իշխանության առաջարկած որևէ փաթեթից կամ 1 ուղևորության համար վճարեն 150 դրամ:

Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ դեմ են այս որոշմանը և միանալու են բոյկոտին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ