«Ինչպե՞ս եք վերաբերվում «կան պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։
«Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ»,- ասաց Սրբուհի Գալյանը՝ նշելով, թե տեղյակ չէ ինչի մասին է խոսքը։
Լրագրողներն ասացին, որ դա Նիկոլ Փաշինյանի արտահայտությւոնն է, ինչին ի պատասխան՝ արդարադատության նախարարն ուշագրավ պատասխան տվեց, թե տեղյակ չէ․ «Եթե նման արտահայտություն է եղել, ցավոք, ուշադրություն չեմ դարձրել։ Մեկնաբանել չեմ կարող այդ ամենը, մինչև ինքս այդ ամենը չլսեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը