29 01 2025

Քաղաքական հնչեղ գործերով հայտնի դատախազ Հայկ Հարությունյանին «գցել են». 168.am

Քաղաքական հնչեղ գործերով հայտնի դատախազ Հայկ Հարությունյանին «գցել են». 168.am

Քաղաքական հայտնի, հնչեղ գործերով հայտնի դատախազ Հայկ Հարությունյանին «գցել են»: 168.am-ի տեղեկություններով՝ վերջինիս առաջարկել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալի պաշտոնը՝ խոստանալով հանգիստ կյանք:

Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նշանակումը չի հաջողվել գլուխ բերել, և ափալ-թափալ աշխատանքից ազատման դիմում գրած Հայկ Հարությունյանը մնացել է կոտրած տաշտակի առաջ:

Դատախազությունից ի պատասխան մեր հարցի՝ արդյո՞ք Հայկ Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, անորոշ պատասխան տվեցին, ասացին, որ նման տեղեկության չեն տիրապետում, եթե լինի, կհրապարակեն:

Թե ով է «գցել» Հայկ Հարությունյանին, Ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյա՞նը, թե՞ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, դժվար է ասել, սակայն մի բան ակնհայտ է. չի բացառվում, որ հաշվի առնելով այն գործերը, որոնցով որպես հանրային մեղադրող՝ հանդես է գալիս Հայկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անսալով տարատեսակ խնդրանքներին, կրկին հետ ընդունի նրան՝ Հարությունյանին գցելով լավության տակ մնացողի պարտավորության տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Բայց դժվար է պնդել. հետ կընդունի՞, թե՞ չէ Աննա Վարդապետյանը համակարգից թռածին, հատկապես, եթե նոր պաշտոնի անցնելու համար բանակցություններ Հարությունյանն իր վերադասից գաղտնի է վարել:

Հիշեցնենք, որ Հայկ Հանրությունյանը հանրային մեղադրող է՝ այդ թվում Լևոն Քոչարյանի, «Իմնեմնիմիի» գործերով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ