«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն 2 շաբաթ առաջ վարչական դատարան է դիմել ու հրաժարվել Վանաձորում իր ներկայացրած հետընտրական հայցից, որի պատճառով արդեն 3 տարի ավագանին չի կարողանում համայնքապետ ընտրել։ ԼՀԿ-ն, հիշեցնենք, 2021-ի ընտրությունների արդյունքներն էր բողոքարկել, եւ դատարանն ավագանուն արգելել էր ղեկավար ընտրել, քանի դեռ հայցի քննությունն ընթանում է։ Մարուքյանի «շնորհիվ» Փաշինյանը կարողացավ համայնքապետի ԺՊ նշանակել կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ Ակային՝ Արկադի Փելեշյանին։ Ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին 2 տարի փակեցին կալանավայրում, որ Վանաձորը խլեն ընտրված ուժից։
Եթե կարճի գործը, Վանաձորի ավագանին կկարողանա նիստ անել եւ համայնքի ղեկավար ընտրել։ Եթե չընտրվի, ավագանին կցրվի, ու նոր ընտրություններ տեղի կունենան։ Թեպետ չի բացառվում, որ իշխանությունը դատական գործընթացը ձգելու նոր ձեւեր մոգոնի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը