«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները վաղվանից դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց նրանց ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանը։
««Մարտի 1-ի» գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք և ջանադրություն՝ քրեական հետապնդումները համակարգված և հետևողականորեն իրականացնելու ուղղությամբ, առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից, կամ նրանց ընծայվում էր, այսպես կոչված, հնարավորություն ազատվելու քրեական հետապնդումից»,- ասաց Եգորյանը՝ անդրադառնալով վերջին 2 տարվա իրողություններին:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը