08 10 2024

Նախարարի պաշտոնի ավելի մեծ դեգրադացիա դժվար է պատկերացնել․ «Հրապարակ»

Նախարարի պաշտոնի ավելի մեծ դեգրադացիա դժվար է պատկերացնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդարադատության նախարարի հավակնորդ Արփի Դավոյանը երեկվանից ցնծության մեջ է, ասում են՝ նրա գլխավոր մրցակից Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել է առաջարկից եւ իրեն առաջադրել ցանկացող Ալեն Սիմոնյանին հայտնել, որ բացարկ է ներկայացնելու` չի ուզում լքել խորհրդարանը:

Այնպես որ, թեկնածուները մնացել են Արփի Դավոյանը, որի կարծիքով՝ ինքը վայելում է ՔՊ վարչության մեծամասնության քվեն, եւ Արուսյակ Ջուլհակյանը, որին եւս համոզել են, որ համաձայնի իր թեկնածության առաջադրմանը։ Նախարարի պաշտոնի ավելի մեծ դեգրադացիա դժվար է պատկերացնել` Վահե Ստեփանյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Մարատ Ալեքսանյան նախարարներից հետո ՔՊ-ական այս կանայք:

Գրել էինք, որ նախորդ նիստին Վահագն Ալեքսանյանն Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունն էր առաջադրել, բայց, ՔՊ-ականների ասելով, Արուսյակը խանդավառված չէ գործադիր տեղափոխվելու հեռանկարից։ Ամենայն հավանականությամբ, այսօր երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում կընտրեն նախարարի թեկնածուին, եթե, իհարկե, Փաշինյանը վերադառնա Մոսկվայից եւ վարչության նիստ անցկացնի:

 

Բնականաբար, , իսկ Փաշինյանն էլ խանդավառված չէ Արփի Դավոյանի թեկնածությամբ, եւ հնարավոր է վարչությունը որոշի, որ փակ քվեարկությամբ մերժելու են նրան։ Վերնախավի տրամադրություններին հակառակ, Դավոյանը գիշերուզօր պատրաստվում է «քննությանը», անգամ նախարարության ռազմավարություն, տեսլական է պատրաստվում ներկայացնել կուսակիցներին, թե ինչպես է ղեկավարելու ոլորտը։

Ոլորտ, որի ղեկավարի տակ հիմնավոր փորեց, հասավ նրա պաշտոնանկությանը եւ հիմա պատրաստվում է նրա տեղը նստել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ