«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշենի երրորդ թաղամասի առանձնատներից մեկի հարեւանությամբ գտնվող 45 բարդի է հոկտեմբերի 3-ին հատվել։ Մեր տեղեկություններով, կտրել է առանձնատան բնակիչը, անունը՝ Վահե։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել՝ միջավայրին հասցված վնասի չափը գնահատելով 1 մլն 590 հազար դրամ։ Վարույթը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Շատերը վանդալիզմ են որակում, ոմանք ասում են՝ Վահեն տնկել է բարդիները, ինքն էլ կտրում է։ Ոմանք էլ կարծում են, որ չի կարելի այդ տրամաբանությամբ առաջնորդվել, որ դա նույնն է, թե մեկն իր երեխային սպանի ու ռուսաց ցար Իվան Ահեղի նման ասի՝ ես քեզ ծնել եմ, ես էլ սպանում եմ։>:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը