«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ պաշտոնապես չեն շտապում բացահայտել, թե Հայաստանն ինչ ձեւաչափով է մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Փաշինյանի՞, թե՞ այլ պաշտոնյայի մակարդակով, իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու հոկտեմբերի 7-8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Բանն այն է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է, իշխանականները չարախնդում են, որ Փաշինյանը բաց չի թողնի ցարին տետատետ շնորհավորելու, նրա «խաչը համբուրելու» առիթը, որպեսզի մի որոշ ժամկետով էլ երկարաձգի իր իշխանությունը կամ հեռացնի իր իշխանության գլխին կախված վտանգները։
Նշենք, որ վարչապետի խոսնակը հաստատել է, որ Փաշինյանը կմասնակցի ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։ Իսկ անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, Հայաստան կարող է ժամանել Ֆրանսիայի նախագահը: Այնպես որ, ո՛չ Արեւմուտքն է անտեսված, ո՛չ Ռուսաստանը: Միայն պարզ չէ, թե այս լարախաղացությունը որքան կյանք կունենա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը