Համաշխարհային հակամարտությունների լուծման հարցում արևմտյան երկրների մոտեցումը միայն սրում է իրավիճակը և նպաստում դրանց աճին։ Այս մասին ԲՐԻՍԿ-ի ընդլայնված կազմով գագաթնաժողովի նիստում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։
«Հակամարտությունների կարգավորման հարցում արևմտյան երկրների մոտեցումը միայն սրում է իրավիճակը», -նրա խոսքերը մեջբերելէ ՏԱՍՍ-ը։ Ըստ Փեզեշքյանի, արևմտյան երկրները կարծում են, որ ժողովրդավարությունն ու արդարությունը կարող են իրականացվել միայն իրենց որոշած ճանապարհով:
«Գերակայության և միաբևեռության ցանկությունը վտանգել է խաղաղությունը և բազմակողմ համագործակցությունը»,-հավելել է Իրանի նախագահը և հավելել. «Նման քաղաքականության արդյունքը եղավ հակամարտությունների, պատերազմների և բռնությունների թվի աճը, ինչպես նաև աննախադեպ թվով տնտեսական պատժամիջոցների ներդրումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը